Կարևոր իրադարձություններ

Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

27 Ապրիլ, 2017 18:20
Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Այսօր` ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարների տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, որոնց վերաբերյալ բանակի հրամանատարը տվել է անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին