Կարևոր իրադարձություններ

Ես հին երևանցի եմ և ինձ թույլ եմ տալիս ասելու՝ վաղն էլ Երևանն այսպիսի քաղաքապետ է ունենալու. ռեժիսոր Արմեն Խանդիկյան (տեսանյութ)

27 Ապրիլ, 2017 21:30
Ես հին երևանցի եմ և ինձ թույլ եմ տալիս ասելու՝  վաղն էլ Երևանն այսպիսի քաղաքապետ է ունենալու. ռեժիսոր Արմեն Խանդիկյան (տեսանյութ)

«Հայտնիների խնդրանքը Երևանի նորընտիր քաղաքապետին» շարքի շրջանակներում ռեժիսոր Արմեն Խանդիկյանը նշում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միշտ էլ կանգնած է եղել թատրոնի կողքին: «Փորձառությունս հիմքեր ունի, կարծում եմ դա արյան կանչն է, որովհետև Տարոն Մարգարյանի հայրը, հիմա էլ ինքը, ոչ միայն քաղաքի, մշակույթի, այլև այս երկրի համար մտահոգ մարդ է»:

Վերջին հինգ տարիների ընթացքում Խադիկյանը դրական է գնահատում աղբահանությունը, գծանշումները, լուսավորությունը, հսկայական կառուցված ճանապարհներն ու անցումները. «Մշակութային այն օջախները, որոնք քաղաքապետարանի ենթակայության տակ են, լուրջ ներդրումներ ունեցան: Ես հին երևանցի եմ և ինձ թույլ եմ տալիս ասելու, որ վաղն էլ Երևանն այսպիսի քաղաքապետ է ունենալու»:

Ռեժիսորը գտնում է, որ Երևանը մարդիկ են, ովքեր և՛ աղտոտում են, և՛ մաքրում են հազվադեպ. «Երեկոները սիրում եմ քայլել Երևանով, նույն Հյուսիսային պողոտայով, որի մասին շատերը քննադատեցին, բայց ինձ բավարարում է այն, որ երեկոները հսկայական քանակությամբ մարդիկ զբոսնում են այդտեղով: Ցավոք մի բան կա, որ նյարդայնացնում է, 10 հոգու կողքով որ անցնես, 8-ը անպայման պետք է թեևիդ կպնեն: Կուզենայի, որ երևանցին համատեղ ապրելու կուլտուրան ավելի զարգացներ իր մեջ»:

Շարունակությունը՝ տեսանյութում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին