Կարևոր իրադարձություններ

«Ընտրեք Ելք դաշինքը և ձևավորեք նոր քաղաքական ուժ, որը մեծ փոփոխություններ է բերելու քաղաքամայր Երևանին». Նիկոլ Փաշինյան

27 Ապրիլ, 2017 17:29
«Ընտրեք Ելք դաշինքը և ձևավորեք նոր քաղաքական ուժ, որը մեծ փոփոխություններ է բերելու քաղաքամայր Երևանին». Նիկոլ Փաշինյան

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն այսօր Արաբկիր վարչական շրջանում երթ-քարոզարշավ են իրականացնում:

Դաշինքի ներկայացուցիչներից երթին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և այլք: Նրանք քաղաքացիներին կոչ արեցին մայիսի 14-ին գնալ ընտրության ու տեր կանգնել իրենց քվեին: 

«Ընտրեք փոփոխությունները, ընտրեք թիվ մեկ ընդդիմադիր ուժին, ընտրեք Ելք դաշինքը և ձևավորեք նոր քաղաքական ուժ, որը մեծ փոփոխություններ է բերելու քաղաքամայր Երևանին»,- ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին