Կարևոր իրադարձություններ

Երազ տեսա, որ եվրատեսիլյան բեմի վրա եմ. Արծվիկ (լուսանկարներ, տեսանյութ)

27 Ապրիլ, 2017 17:18
Երազ տեսա, որ եվրատեսիլյան բեմի վրա եմ. Արծվիկ (լուսանկարներ, տեսանյութ)

Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Արծվիկը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու երազանք վաղուց է ունեցել: Երգչուհին պատմեց, որ անգամ երազ է տեսել.

«Երեազ տեսա, որ եվրատեսիլյան բեմի վրա եմ, 2 օր հետո իմացա, որ մրցույթ է Հայաստանում, որոշեցի գալ ու մասնակցել: Մինչև հիմա չեմ հավատում, որ հաղթել եմ ու Հայաստանը ներկայացնելու եմ: Դա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ այս տարի Fly with me երգի բեմադրությունը ստեղծել է շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բափտիստը, ում հետ նրանք համագործակցում են վերջին տարիներին.

«Մենք շատ կուզեինք աշխատել հայ մասնագետների հետ, սակայն դեռևս չենք հանդիպել մեկին, ով շատ բաներ կկարողանա հաշվի առնել և ունենա փորձ, հատկապես` եվրատեսիլյան, քանի որ ուղիղ եթեր է, ու պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Այս անգամ էլ մենք վստահելի ձեռքերում ենք»,- փոխանցեց Գոհար Գասպարյանը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին