Կարևոր իրադարձություններ

Նոր նախագծով կարմիր գծերի տուգանքը կկազմի 3000-ից 5000 դրամ

27 Ապրիլ, 2017 16:20
Նոր նախագծով կարմիր գծերի  տուգանքը կկազմի 3000-ից 5000 դրամ

Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար չվճարելը, գործող իրավակարգավորմամբ, առաջացնում է ֆիքսված տուգանքի նշանակում՝ 5 հազար դրամ: 

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրք ի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, առաջարկել է սահմանել, որ տուգանքը կարող է կազմել 3 հազարից 5 հազար դրամ: 

Նախարարի խոսքով՝ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ. նախագիծն արժանացել վերջինների բարձր գնահատականին:

«Այսինքն՝ ֆիքսված տուգանքի չափը, որը վարչական մարմինը կիրառում էր իրավախախտման բոլոր դեպքերում՝ անկախ իրավախախտման փաստական հանգամանքներից, մեղմացնող կամ ծանրաց նող հանգամանքներից, փոխարինվել է՝ սահմանելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել կոնկրետ իրավախախտման փաստական հանգամանքները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին