Կարևոր իրադարձություններ

Ինչպես է նշել ծննդյան օրը Սամվել Կարապետյանի դուստրը. նրա 100 ընկերները կրել են հայկական ավանդական հագուստ

27 Ապրիլ, 2017 16:14
Ինչպես է նշել ծննդյան օրը Սամվել Կարապետյանի դուստրը. նրա 100 ընկերները կրել են հայկական ավանդական հագուստ

Ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևի Կարապետյանը ապրիլի 24-ին նշել է իր ծննդյան 27-ամյակը։ Նրա տարեդարձին  հրավիրված են եղել 100 մարդ:

Հրավիրվածները Տաթևիկի ծննդյանը ներկայացել են հայկական ավանդական հագուստով։ 

 
«Տարբեր ազգերից, տարբեր կրոններ ու քաղաքական համոզմունքներ ունեցող  100 հոգի կրել են միևնույն զգեստը՝ Armenian Creative Traditional։ 24.04  միշտ կլինի ինձ համար, օր, երբ իմ հարազատները, ոչ միայն կհիշեն, տանը կնստեն և վշտի մեջ կխեղդվեմ, այլ առաջ շարժվելու համար հզոր պատճառ կունենան։ Չէ՞, որ ապագան մեզանից է կախված։ Մեր բարգավաճումը կլինի մեր վրեժը»,-գրել է Տաթևիկը 
 
Նշենք, որ ռեստորանը ձևավորված է եղել խորհրդանշական ձևով՝ սրահը և սեղանները զարդարված են եղել անմոռուկներով։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին