Կարևոր իրադարձություններ

«Ձեր գիտակցական մակարդակն էդքա՞ն ա». ՍԴ-ում միջադեպ է գրանցվել

27 Ապրիլ, 2017 16:02
«Ձեր գիտակցական մակարդակն էդքա՞ն ա». ՍԴ-ում միջադեպ է գրանցվել

Այսօր` ապրիլի 27-ին, շարունակվում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց` ԿԸՀ-ն քննարկել է արդյոք դպրոցների տնօրենների և մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը:

«Ես այդ հարցին պատասխանել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»,- նշեց Մուկուչյանը: Այնուհետև Լևոն Զուրաբյանն այդ մասին հարցրեց` մատը բարձրացնելով, ինչին ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»: 

«Ես քո՞ հետ էի խոսում: Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա», – ասաց Զուրաբյանը: Մուկուչյանը դրան արձագանքեց. «Ձեր գիտակցական մակարդակն էդքա՞ն ա: Քո չի, Ձեր է»: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին