Կարևոր իրադարձություններ

Թուրք պատմաբանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր արխիվային փաստաթուղթ է բացահայտել (լուսանկարներ)

27 Ապրիլ, 2017 15:52
Թուրք պատմաբանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր արխիվային փաստաթուղթ է բացահայտել (լուսանկարներ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր արխիվային փաստաթուղթ է բացահայտել: Այն հրապարակել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Օսմանյան արխիվում տեղ գտած և Թաներ Աքչամի կողմից ներկայացված արխիվային հեռագիրը 1915թ.-ի հուլիսի 4-ին հղվել է Էլյազըղի (Խարբերդ) նահանգապետ Սաբիթ բեյին՝ «Իթթիհաթ վե թերաքի»-ի Էլյազըղի ներկայացուցիչ Նազըմ բեյին փոխանցելու խնդրանքով: Այնտեղ հարցում է հղված տարածքից տեղահանվող հայերի մասին:


 

«Այդ վնասակար տարրերը միայն տեղահանվո՞ւմ են, թե՞ նաև ոչնչացվում, խնդրում ենք բացահայտորեն տեղեկացրեք մեզ, եղբայր», - ասվում է երիտթուրք պաշտոնյաներից Բահաեթթին Շաքիրի կողմից գրված նամակում:
 

Հեռագիրը կնքված է Օսմանյան կայսրության՝ ՆԳ նախարարի հատուկ կնիքով: Այնտեղ հատուկ կոդավորված են «հայ» և «տեղահանություն» բառերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին