Կարևոր իրադարձություններ

«Ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորները Հայաստան են ներկրվել մաքսանենգ ճանապարհով». ՍԱՊԾ պետ (տեսանյութ)

27 Ապրիլ, 2017 15:28
«Ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորները Հայաստան են ներկրվել մաքսանենգ ճանապարհով». ՍԱՊԾ պետ (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 27-ին, Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր սննդամքթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շուկայում ադրբեջանական խնձորների հայտնվելու դեպքերին: «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե ՍԱՊԾ բազայում առկա չէ»,- նշեց Կարապետյանը: Վերջինս ընդգծեց, որ իրենց գերատեսչությունն այժմ Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ուսումնասիրություններ են իրականացնում, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել հարցեին, թե որտեղից և ում կողմից են Հայաստան բերվել ադրբեջանական խնձորները:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին