Կարևոր իրադարձություններ

Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա. «Շիրակը» պարզաբանում է

27 Ապրիլ, 2017 14:55
Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա. «Շիրակը» պարզաբանում է

Գյումրիի «Շիրակի» մամուլի ծառայությունն անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի՝ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:

Հայտարարության մեջ ասվում է.

 «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։

 Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին