Կարևոր իրադարձություններ

Միջադեպ դատարանում. Խանդոյանը թքելով հեռացել է նիստերի դահլիճից (տեսանյութ). Armtimes.com

27 Ապրիլ, 2017 14:34
Միջադեպ դատարանում. Խանդոյանը թքելով հեռացել է նիստերի դահլիճից (տեսանյութ). Armtimes.com

Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:

Ինչպես հաղորդում է «Armtimes.com»-ի թղթակիցը, վիճաբանություն սկսվեց Խանդոյանի, դատախազի եւ դատավորի միջեւ, այն ժամանակ, երբ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների վերաբերյալ առարկություններ էր հայտնում:

Մասնավորապես, խոսելով Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ միջնորդության մասին, դատախազն ասաց. «Փաշինյանի տեսագրությունում առկա էր մի հատված, որտեղ ոստիկաններին կոչ էր անում հանդարտության՝ պարզաբանելով, որ իրեն եւս քարեր են կպել: Սա վկայում է այն մասին, որ ինքը փորձում էր իմ կարծիքով համոզել ոստիկաններին, որ ժողովրդի կողմից են նետված քարերն իրեն կպել եւ խնդրում է ոստիկաններին որեւէ պատասխան միջոցներ չձեռնարկել»:

Նա ասաց, որ եթե Խորենացիում կատարված դեպքերի վերաբերյալ Փաշինյանը կարող է ցուցմունք տալ, նշանակում է այս հիմքով Խորենացիում գտնվող մի քանի հազար մարդու պետք է հարցաքննել. «Հետեւաբար՝ գտնում եմ, որ նրան դատարան հրավիրելը անտրամաբանական է եւ որեւէ առնչություն չունի գործի հետ»,- ասաց դատախազը:

Շարունակությունը` այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին