Կարևոր իրադարձություններ

«Տարոն Մարգարյանը շատ լավ է իրականացնում իր պարտականությունները». Արմեն Ամիրյան (տեսանյութ)

27 Ապրիլ, 2017 14:17
«Տարոն Մարգարյանը շատ լավ է իրականացնում իր պարտականությունները». Արմեն Ամիրյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 27-ին, լրագորղների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ դեռևս չի կարող հստակ ժամկետներ նշել, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի «Հին Երևան» նախագիծը: Նա նշեց, որ կառավարության նիստում վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը.

«Ժամկետներ նշել չեմ կարող: Որքան արագ, այնքան լավ»,- ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ նախծագծի շրջանակներում ներդրողները պետք է կարողանան իրենց գործառույթներն իրականացնել, իրենք  էլ՝ իրենցը, չխանգարելով միմյանց և պահպանելով երևանյան այն միջավայրը, որն ունենք:

Անդրադառնալով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի գործունեությանը նա նշեց, որ շատ լավ է այն գնահատում. «Տարոն Մարգարյանը շատ լավ է իրականացնում իր պարտականությունները և ծրագիրը, որի մասին խոսում ենք, նա հրաշալի տիրապետում է: Նա որևէ հավելյալ հորդորման կարիք չունի»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին