Կարևոր իրադարձություններ

«Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

27 Ապրիլ, 2017 14:00
«Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու նպատակով Մալթա մեկնած  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը  լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին:

Ստոլտենբերգը, անդրադառնալով Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած ձերբակալություններին, ասել է. «Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել և ձախողված հեղաշրջման փորձի ետևում կանգնածներին պատասխանատվության ենթարկել: Սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա  օրենքի  շրջանակներում և օրենքի գերակայության պայմաններում: Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին և ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում արտահանձնել նրան Թուրքիային:

 

Լրահոս

Դիտել ավելին