Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային օրենսգիրքն արմատական փոփոխությունների կենթարկվի

27 Ապրիլ, 2017 13:54
Աշխատանքային օրենսգիրքն արմատական փոփոխությունների կենթարկվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարներին հանձնարարարել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին