Կարևոր իրադարձություններ

Թուրքական «Galatasaray» ակումբը հետաքրքրված ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով

27 Ապրիլ, 2017 12:21
Թուրքական «Galatasaray» ակումբը հետաքրքրված ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով

Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել է թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում: 

«Fotospor» լրատվական կայքի փոխանցմամբ` «Galatasaray»-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից:

Նշվում է, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին «Galatasaray»-ի սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ և հոկտեմբերից հետևում են նրա խաղերին: Թուրքական կայքը հայ ֆուտբոլիստի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին:

 

Լրահոս

Դիտել ավելին