Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 27-ի աստղագուշակ

27 Ապրիլ, 2017 12:17
 Ապրիլի 27-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին սպասվում է արտաքին պասիվության ևս մեկ օր, ցանկացած նախաձեռնություն խորհուրդ է տրվում թողնել վաղվան: Շարժի և նորության բացակայությունը կարելի է հաջողությամբ փոխհատուցել ինտենսիվ ներքին կյանքով, օրինակ՝ ձեզ համար կարևոր թեմաների շուրջ մտորումներով: Կարող է հետաքրքրություն ներկայացնել արդյունքների ամփոփումը և ինչ-որ ոլորտում անձնական ձեռքբերումները հանրագումարի բերելը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել տեմպերն ու կենսակերպը: Օրը թույլ է տալիս երկարացնել հանգստի կամ հաճելի զբաղմունքների շրջանը: Կարելի է հոգ չտանել շրջապատին հարմարվելու մասին, կողմնորոշվել սեփական զգացողություններով  և ընթացիկ կարիքներով: Հնարավոր են մանր ուրախ իրադարձություններ: Փոփոխություններն այսօր ավելի շուտ տեղի են ունենում ձեր ներսում, քան դրսում:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը թույլ է տալիս ուժ և էներգիա կուտակել: Լիարժեք հանգստի անհրաժեշտ պայման կլինի կենցաղային կամ հոգևոր հարմարավետությունը: Կարևոր է ներքին բավարարվածություն ստանալ ձեր գործողություններից և շրջակա մթնոլորտից, պարգևատրել ձեզ փոքրիկ հաղթանակների համար: Ավելի լավ է օրը միայնակ անցկացնել: Մեծ նշանակություն կունենա ճիշտ սննդակարգը, հատկապես, եթե ձեզ զգալի ծանրաբեռնություններ են սպասվում:

Խեցգետին

Խեցգետինների համար այսօր կարևոր է նյութական բաղկացուցիչը, սակայն ոչ բոլոր Խեցգետինները նյութապաշտ կլինեն: Գերակշռող կլինի խաղաղ և պասիվ տրամադրվածությունը, հնարավոր է խնդիրներից խուսափելու, անցյալը ռոմանտիզացնելու միտում: Այսօր նաև բարձր զգայունակության օր է: Ինտելեկտուալ և զգացմունքային հաճույքները ֆիզիկական զգացողություններից անբաժան կլինեն, մեծ կլինի մարմնական շփման կարիքը:

Առյուծ

Այսօր շատ Առյուծներ կձգտեն կյանքի ուրախություններին և հաճույքով կզբաղվեն ոչ բարդ գործերով՝ գլխի չընկնելով, որ կարևոր բան են անում: Օրը թույլ չի տալիս ագրեսիվ կերպով ճնշել ձեր հետաքրքրությունները, ոչ արդիական է դարձնում հարձակողական մարտավարությունը, փոխարենն օգնում է վերջակետ դնել, ազատվել կախվածությունից, հոգուց նետել ավելորդ բեռը: Հնարավոր է ձեզ հաճելի լինի անել վաղուց մտադրված գնումը, վերադարձնել մանր պարտքը:

Կույս

Կույսերն ունեն այս օրը հաշտության և ներդաշնակության օրվա վերածելու բոլոր հնարավորությունները: Անձնական հարաբերություններում բարենպաստ կլինի անախորժությունների մասին չհիշատակելը: Գործնական շփումները փոխշահավետ կմնան, եթե պայմանագրի մասնակիցները վստահում են միմյանց: Բարդ դեպքերում բավարարիչ փոխզիջման կհասնեք, սակայն հին նեղացվածությունները չեն մոռացվի: Եթե վեճեր չեք ցանկանում, չարժե դիպչել շփման խնդրահարույց կետերին:

Կշեռք

Կշեռքների մոտ այսօր հեշտությամբ են ստացվում ընթացիկ առաջադրանքները, այդ թվում՝ մանր, անմեղ խորամանկությունները: Հնարավոր է զեղչ, կամ փոքրիկ նվեր ստանաք: Դժվար չի լինի հարթել մանր նյութական խնդիրները, հատկապես, եթե ունեք թաքուն անձնական պաշարներ: Անցանկալի է նոր հաշիվների բացումը: Չարժե շատ փող ծախսել և շտապել խոշոր ներդրումներում: Չի խանգարի անհրաժեշտ մանրուքների պաշարի համալրումը:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել փոխշահավետ հարաբերությունները, քանզի մոտ ժամանակներս դրանք դեռ շատ անգամ կապացուցեն իրենց արդիականությունը: Օրը թույլ է տալիս հարթել ոչ միայն ֆինանսական խնդիրները: Եթե ձեր և գործընկերոջ միջով սև կատու է անցել, այսօր հեշտ կլինի վերականգնել խաղաղությունը և մոռանալ տհաճ միջադեպը: Անձնական շփումներում կարևոր է հոգեկան ներդաշնակությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր խորհուրդ չի տրվում ձգտել արտաքին ձեռքբերումների, առաջին տեղում դնել իմիջը և գլոբալ նպատակները: Անցանկալի են ինտենսիվ շփումները, հանդիսատեսի առջև ելույթները, համատեղ նախաձեռնությունները: Հնարավոր է ծուլություն, չեզոքություն, անհրաժեշտ մարդկանց կամ սպասված հետադարձ կապի բացակայություն: Կարելի է վայելել հարմարավետության րոպեները: Հաճույք կպատճառի ընտանի կենդանիների հետ շփումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար սիրո և հարմարավետության օր է, որը չարժե որևէ բանով մթագնել: Պասիվությունն ավելի շուտ բարիք կլինի, քան չարիք: Նոր հրատապ հոգսերը քիչ հավանական են: Եթե հարմար իրավիճակում եք հայտնվել կամ ձեզ հաճելի զբաղմունք եք գտել, ավելի լավ է չխախտել ստեղծված ներդաշնակությունը, չփոխել ուշադրության ուղղությունը: Հետևելով տվյալ քաղաքականությանը՝ կկարողանաք էներգիա կուտակել, վերականգնել հավասարակշռությունը:

Ջրհոս

Ջրհոսներն այսօր զգայուն են տանը և մերձավոր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Կարգավորված կենցաղը, ընտանեկան խաղաղությունը, սիրային փոխըմբռնումը կարող են այլ հանգամանքներից շատ ավելի կարևոր լինել: Ակտիվությունն այսօր ցածր է, չարժե ձեզանից և ուրիշներից չափից դուրս շատ բան պահանջել:  Ավելի լավ է հետաձգել պաշտոնական միջոցառումները, գործնական այցերը և ուղևորությունները:

Ձկներ

Ձկներին աստղերը ևս մեկ հանգիստ և հաճելի օր են պարգևում: Հնարավորություն ունեք դրական զգացողություններ ստանալ ամենահասարակ բաներից՝ բնությունից, երաժշտությունից, հարմար հագուստից, համեղ ուտեստից: Կուրախացնեն հաջող համանկումները, լավ նշանները: Զվարճանքները, անձնական կյանքը, ստեղծագործությունը, շփումը տեղին են խելամիտ սահմաններում: Ուժերը խնայելն անհրաժեշտ է, եթե լարված աշխատանք է սպասվում:

 

Լրահոս

Դիտել ավելին