Կարևոր իրադարձություններ

Հայաստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով մեկնել Եվրոպա. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

27 Ապրիլ, 2017 12:05
Հայաստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով մեկնել Եվրոպա. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Այսօր` ապրիլի 27-ին, մեկնարկեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ սա շատ կարևոր է կարգավորման միասնական դաշտ ստեղծելու համար.

«Հայաստանը կկարողանա աշխարհի հետ կապվել, այլևս չեն լինի փակ սահմաններ ՀՀ-ի և Եվրոպայի միջև։ Սա օգտակար կլինի նաև շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց վրա կզգան այդ դրական ազդեցությունները։ Այս համաձայնագիրը դրական հնարավորություններ ու լրացուցիչ կապեր կստեղծի, և հայսստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով մեկնել Եվրոպա։

Բացի այդ, նաև եվրոպական ավիաուղիները կմտնեն Հայաստան, ինչի շնորհիվ մրցակցային դաշտ կստեղծվի։ Դա կնպաստի Հայաստանում բոսաշրջության զարգացմանը: Ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը, որը գրավիչ կլինի եվրոպացի զբոսաշրջիկների համար»,- ասաց Սվիտալսկին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին