Կարևոր իրադարձություններ

«Աշխատանքային օրենսդրությունն արմատական վերանայման կարիք ունի»․ վարչապետը 9 ամիս ժամանակ տվեց

27 Ապրիլ, 2017 11:38
«Աշխատանքային օրենսդրությունն արմատական վերանայման կարիք ունի»․ վարչապետը 9 ամիս ժամանակ տվեց

«Աշխատանքային օրենսդրությունն արմատական վերանայման կարիք ունի»․ վարչապետը 9 ամիս ժամանակ տվեց

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։ Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության փոփոխությանը։ Ընդ որում վարչապետը նշեց, որ խոսքը միայն օրենսդրության փոփոխության և բարելավման մասին չէ, այլ հարկ եղած դեպքում արմատական փոփոխությունների իրականացման, անգամ նոր օրենսդրության ստեղծմանը։

 «Աշխատանքայի օրենսդրությունն արմատական վերանայման կարիք ունի»,- ասաց վարչապետը։ Կարապետյանը նշեց, որ իրականացվելք փոփոխությունները պետք է նպատակ ունենան թեթևացնել գործատուների վարչական բեռը։

 Աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարությանը հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ, որն իննամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի և ներկայացնի կա՛մ նոր օրենսգիրք և կա՛մ արմատական փոփոխությունների նախագիծ հին օրենսգրքում։ Կարապետյանն ընդգծեց, որ աշխատանքային օրենսգրքի վերանայման աշխատանքներում անհրաժեշտ է հաշվի առնել եվրոպական մոտեցումները։

 

Լրահոս

Դիտել ավելին