Կարևոր իրադարձություններ

«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը». Տարոն Մարգարյանն՝ աջափնյակցիներին

27 Ապրիլ, 2017 10:32
«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը». Տարոն Մարգարյանն՝ աջափնյակցիներին

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:

Առանձնակի կարևորելով քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ կարևոր այդ առաքելության պատասխանատվությունն այս թիմը ստանձնել և հետևողականորեն իրականացնում է գործունեության հենց առաջին իսկ օրից:

 «Այս տարիների ընթացքում դուք համոզվե՛լ եք, որ մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում են մնալ մեր բնակիչներիարժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը: Օր օրի զարգացող Աջափնյակը վկայում է այն մասին, որ 4 տարի առաջ մեր թիմի կողմից նախաձեռնած ծրագրերն իրենց արդյունքն են տվել,  բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ այլևս չունենք և բավարարվում ենք արդյունքներով: Ձեր խորհուրդներով ու առաջարկներով, սիրելի երևանցիներ, մենք կազմել ենք հինգամյա զարգացման նոր ծրագիր՝ իր տեսլականով և կոնկրետ ծրագրերով:»

 Ներկայացնելով արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նաև ընդգծել է, որ Հանուն Երևանի հնգամյա ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց բնակիչների կողմից:

«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսությանարդիականացման խնդրի լուծումը: Հանուն բարեկեցիկ Երևանի տեսլականի մենք կարևորում ենք բազմաբնակարան շենքերի խնդիրներին համակարգային  լուծումներ տալը: Օրենսդրական փոփոխությունների միջոցով կներդնենք համատիրությունների նոր մոդել, որովկսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, կներդրվեն բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ:»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Երևանցիների հետ միասին ու բնակիչների խորհուրդներով և աջակցությամբ առաջ շարժվող  թիմն այսուհետ ևս չի դադարելու լինել քաղաքացիների գործընկերն ու հենց նրանց հետ միասին է կյանքի կոչելու Հանուն բարեկեցիկ Երևանի ծրագիրն ամբողջությամբ. վստահեցրել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ գալիք հինգ տարիներին ևս թիմը կշարունակի ավելացնել ու ամրապնդել գրանցած շոշափելի ձեռքբերումներն ու հաջողությունները:

 «Համոզվա՛ծ եղեք, որ մեր փորձառու, բանիմաց և սրտացավ թիմը, որը երբևէ չի՛ խուսափել թե՛ հաջողության և թե՛ բացթողումներիպատասխանատվությունը կրելուց, ձե՛զ հետ միասին կկարողանա դա կյանքի կոչել: Դուք բազմաթիվ առիթներ ունեցաք համոզվելու, որմենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին: Եվ դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաքփորձառու և բանիմաց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Միասին շարունակենք մերհամատեղ աշխատանքը՝ հանու՛ն բարեկեցիկ Երևանի»:

 

Լրահոս

Դիտել ավելին