Կարևոր իրադարձություններ

Հայտնի են միասնական քննությունների օրերը. «Հայկական ժամանակ»

27 Ապրիլ, 2017 10:27
Հայտնի են միասնական քննությունների օրերը. «Հայկական ժամանակ»

«Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին:

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է:

Ըստ առանձին օրերի և առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետևյալ հերթականությամբ.

հունիսի 2 – կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն

հունիսի 6 – «հայոց լեզու և գրականություն»

հունիսի 9 – ֆիզիկա

հունիսի 13 – օտար լեզուներ

հունիսի 16 – մաթեմատիկա

հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա

հունիսի 23 – ռուսաց լեզու

Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո:

Նշենք, որ ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաև դրանց ճշգրտման գործընթացը:

Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ»

»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին