Կարևոր իրադարձություններ

«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «ՀԺ»

27 Ապրիլ, 2017 09:10
«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «ՀԺ»

Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին բակերով` բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչերը:

 
Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանի բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում «Էրեբունի Երեւան» երգի բազմաթիվ կատարումներից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին