Կարևոր իրադարձություններ

Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն

12 Հոկտեմբեր, 2015 22:54
Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն

 

 

ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` կից հանդիսության սրահով: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա հունվարից Իվանյանում (բնակչության թիվը 1452) սկսվել է համայնքային վարչական կենտրոնի և 250 տեղանոց հանդիսությունների սրահի շինարարությունը: Շինությունը բազմաֆունկցիոնալ է. այն իր մեջ կներառի համայնքապետարանը, բուժկետը, ժամանցային սրահը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիսությունների տունը կառուցվում է ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ: Շինարարության կապալառուն` «Նվեր» ՍՊԸ-ն է:

 

Լրահոս

Դիտել ավելին