Կարևոր իրադարձություններ

«Ուկրաինան բացահայտել է Ադրբեջանի երկերեսությունը»

26 Ապրիլ, 2017 19:09
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Ուկրաինան բացահայտել է Ադրբեջանի երկերեսությունը»

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ադրբեջանական տնտեսվարող 17 սուբյեկտների դեմ,որոնք խախտելով Ուկրաինայի "Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին" օրենքը ապրիլի 20-22 մասնակցել են Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին...Յալթայում Բաքուն բավական ճոխ է ներկայացված եղել...Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի բանկերի ասոցիացիան, Ադրբեջանի միջազգային բանկը,Ադրբեջանի պետական նավթային կորպորացիան(SOCAR),Ադրբեջանի Առևտրային ներկայացուցչությունը ՌԴ-ում,խոշորագույն Azersun Holding և Azerbaijan Methanol ընկերությունները և այլն...
Այս հարցին չէի անդրադառնա,եթե նույն Իլհամ բեյի գրպանային կայքերը գրեթե ամեն շաբաթ չանդրադառնային հայ-ուկրաինական հարաբերություններին,չհիշեցնեին իրենց ընթերցողներին,որ Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի ևնախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պատմական Հայրենիքը՝ Հայաստանը, ժամանակին,երբ ՄԱԿ-ում քվեարկում էր Ուկրինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը,դեմ է քվեարկել...Նույն ալիևյան մամուլը Ղրիմը ներկայացնում է ՌԴ-ի կողմից օկուպացված տարածք՝հաճոյանալով Կիևին...
Չմոռանանք,որ Ուկրինան "Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին" օրենքը գրեթե արտագրել է Ադրբեջանի նույնաբովանդակ օրենքից...Ուկրինայի ԱԳՆ-ն իր "սև ցուցակ"-ի գաղափարը ևս ընդօրինակել է Բաքվի տխրահռչակ "սև ցուցակ"-ից...Ղրիմում տնտեսական գործունեություն ծավալողների դեմ քրեական գործերը Պորոշենկոն ևս վերցրել է Իլհամ Ալիևի օրինակից...
Մասնակցելով Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին պաշտոնական Բաքում գործով ապացուցեց,որ նրա համար միևնույն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը...Դե ֆակտո Ադրբեջանի համար Ղրիմը ՌԴ տարածք է և նա այնտեղ բավական ակտիվ փորձում է ներդրումներ անել,ինչպես նաև թքած ունի Ուկրինայի ԱԳՆ-ի "սև ցուցակ"-ի վրա...Դե յուրե Ադրբեջանը ծիծաղում է Կիևի վրա...
Իլհամ բաբան իր այս քայլով բոլորին ապացուցեց,որ երկերեսանիի մեկն է...Որ նրա խոսքերի և գործերի միջև սարերի տարբերություն կա...
"Ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկում իր փորած փոսի մեջ"...Այն,ինչ խորհուրդ էր տալիս Ալիևը Պորոշենկոյին,հիմա վերջինս կիրառելու է Ադրբեջանի դեմ...

 

Լրահոս

Դիտել ավելին