Կարևոր իրադարձություններ

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ի ձեռքում Թուրքիայի վրա ազդելու լծակ է». թուրքագետ (տեսանյութ)

26 Ապրիլ, 2017 22:00
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ի ձեռքում Թուրքիայի վրա ազդելու լծակ է». թուրքագետ (տեսանյութ)

Հայոց ցեղասապնությունը չճանաչելն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս այդ հարցը որպես լծակ օգտագործել Թուրքիայի վրա ազդելու համար: Այսօր՝ ապրիլի 26-ին, Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունվեց: Դա տեղի ունեցավ, երբ հերթական անգամ Էրդողանը սկսեց սուր քննադատություններով հանդես գալ Եվրոպական Միության հասեցին, ինչպես նաև ակտիվ ներգրավվեց սիրիական հակամարտության մեջ: Այս համատեքստում Չաքրյանը նկատեց՝ եվրոպական երկրները ևս փորձում են Հայոց ցեղասպանության նկատմամբ իրենց դիրքորոշմամբ և գործողություններով Թուրքիայի նկատմամբ լծակներ ապահովել:

Թուրքագետը նկատում է. «Եվրոպական Միության համար ևս Ցեղասպանության ճանաչման հարցը լծակ էր Թուրքիայի նկատմամբ, սակայն դրանից եվրոպական երկրները հրաժարվել են: Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծեր մտցրեցին: Այսպիսով, եվրոպական երկրները, հրաժարվելով մի լծակից, մյուսի համար նախադրյալներ են ստեղծում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին