Կարևոր իրադարձություններ

Սարկոզին հայտնել է` ում օգտին է քվեարկելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

26 Ապրիլ, 2017 17:13
Սարկոզին հայտնել է` ում օգտին է քվեարկելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պատրաստվում է քվեարկել «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի օգտին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Նախկին նախագահն այն կարծիքին է, որ Ֆրանսիային «շատ լուրջ հետևանքներ են» սպասվում, եթե նախագահ ընտրվի Մարին Լե Պենը:

«Այդ պատճռով ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին: Սակայն դա չի նշանակում, որ ես աջակցում եմ նրա ծրագրին. դա պարզապես պատասխանատվության ընտրություն է»,-գրել է Սարկոզին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին