Կարևոր իրադարձություններ

Տիմատին Մոսկվայում հոսպիտալացվել է

26 Ապրիլ, 2017 17:06
Տիմատին Մոսկվայում հոսպիտալացվել է

Ռուս ռեփեր Տիմատին Մոսկվայում հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն` հղում անելով երգչի պրոդյուսեր Մարիա Կոբելևային:

Վերջինս վստահեցրել է, որ երգիչը լուրջ խնդիրներ չունի առողջության հետ, նրան հետազոտում են: Նա նշել է, որ աշխատանքային կոշտ գրաֆիկի պատճառով Տիմատին և «Black Star Inc.» մյուս երաժիշտները տարին մեկ անգամ ստուգումներ են անցնում հիվանդանոցում:

Կոբելևան հավելել է, որ Տիմատին օրերս կվերադառնա իր աշխատանքին:

Հիշեցնենք, որ երգիչը L'one-ի, Կրիստինա Սիի և Մոտի հետ մասիսի 12-ին համերգով հանդես կգա Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին