Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների. Մամեդյարով

26 Ապրիլ, 2017 16:50
Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների. Մամեդյարով

Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` անդրադառնալով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը:

Մամեդյարովը հույս է հայտնել, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումը Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: «Այժմ ժամանակն է խոսքից անցնելու գործի: Մենք պատրաստ ենք առարկայական բանակցություններին»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կքննարկվեն Արցախի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին