Կարևոր իրադարձություններ

«Մեկնարկել է ճանապարհաշինության ծրագրի նոր փուլը. 2019թ. կունենանք Դավթաշեն-Աշտարակ 23 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ»

26 Ապրիլ, 2017 16:20
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
«Մեկնարկել է ճանապարհաշինության ծրագրի նոր փուլը. 2019թ. կունենանք Դավթաշեն-Աշտարակ 23 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ»

Վերջին տարիներին մենք ձեռնամուխ ենք եղել մի շատ հավակնոտ, բայց և անչափ կարևոր ծրագրի փուլ առ փուլ իրականացմանը. խոսքը Երևանի կենտրոնական հատվածը բեռնաթափելու և շրջանցիկ ավտոճանապարհներ կառուցելու մասին է, և առաջին արդյունքները մեր համաքաղաքացիներն արդեն իսկ կարող են գնահատել։

Այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան և այս օրերին մեկնարկել է ճանապարհաշինության ծրագրի նոր փուլը, որի ավարտին 2019թ. կունենանք Դավթաշեն-Աշտարակ 23 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ, որը միմյանց կկապի միանգամից 4 վարչական շրջան և կդառնա Երևանի քաղաքաշինական հերթական մեծ ձեռքբերումը:

Մաղթում եմ բարի ընթացք ծրագրին և շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին տարիների արդյունավետ համագործակցության համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին