Կարևոր իրադարձություններ

Գողն առաստաղի անցքով մտել է խանութ և չի կարողացել դուրս գալ (տեսանյութ)

26 Ապրիլ, 2017 16:02
Գողն առաստաղի անցքով մտել է խանութ և չի կարողացել դուրս գալ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բավականին զվարճալի դեպք է գրանցվել: Գողը հագուստի խանութ է մտել առաստաղի անցքով, բայց նրան չի հաջողվել դուրս գալ նույն ճանապարհով: 

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին:

Ոստիկանության տարածած տեսագրության կադրերում երևում է, թե ինչպես է գողը փորձում բարձրանալ վեր: Անհաջող փորձերի ընթացքում նա ակտիվացրել է խանութում տեղադրված ազդանշանային համակարգը:

Արդյունքում նա ստիպված է եղել խանութից փախուստի դիմել պահեստային ելքով:

 

Լրահոս

Դիտել ավելին