Կարևոր իրադարձություններ

«ՌԴ-ն Արցախի խնդրի միջոցով մի պարզ խնդիր է լուծում` Ադրբեջանին գայթակղել, բերել ԵԱՏՄ». Արա Պապյան

26 Ապրիլ, 2017 15:45
«ՌԴ-ն Արցախի խնդրի միջոցով մի պարզ խնդիր է լուծում` Ադրբեջանին գայթակղել, բերել ԵԱՏՄ». Արա Պապյան

Ռուսաստանը արցախյան հիմնահարցի կարգավորումը տեսնում է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը:

«Պատահական չէ, որ Սոլովյովը Բաքվից հետո հայտարարեց, որ ԼՂ հարցը կլուծվի ԵԱՏՄ մեջ: Ռուսաստանն այսպիսով ուզում է կրկնել 21թ.-ի սցենարը, երբ պետությունները օկուպացվեցին, անեքսիայի ենթարկվեցին Ռուսաստանի կողմից, Ղարաբաղը դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի դեմ լծակ»,- ասաց Պապյանը:

 

Արա Պապյանն ասաց, որ չունի որևէ ակնկալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպումից:

«Դրական որևէ ակնկալիք չունեմ, ցանկացած հանդիպման տրամաբանությունը լինելու է այն, որ Հայաստանին զիջումներ պարտադրվեն: Սա այն է, ինչ կոչվում է «Լավրովյան ծրագիր»: Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ հաղթաթուղթը, հիմա Ռուսաստանը մեկ այլ պարզ խնդիր է լուծում՝ Ադրբեջանին գայթակղել, բերել ԵԱՏՄ»,- նշեց Պապյանը:


 

 

Լրահոս

Դիտել ավելին