Կարևոր իրադարձություններ

«Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի մեջ ապացուցողական բազա չկա. այն կազմված է դատողություններից». ԿԸՀ նախագահ

26 Ապրիլ, 2017 14:17
«Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի մեջ ապացուցողական բազա չկա. այն կազմված է դատողություններից». ԿԸՀ նախագահ

Այսօր` ապրիլի 26-ին, ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ ելույթ ունեցավ պատասխանող կողմ հանդիսացող, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ներկայացված դիմումը կազմված է 38 էջից և բովանդակային առումով ներկայացված է 25 էջ: Մի շարք բաներ և՛ դիմումում են ներկայացված, և՛ հավելվածում»,-ասաց ԿԸՀ նախագահն ու հավելեց, որ այն հիմնազուրկ է և իրավական հիմնավորումները բացակայում են: Նա նշեց, որ դիմումի մեջ ապացուցողական բազա չկա. այն կազմված է դատողություններից:                                                                                                                         

Անդրադառնալով մանկապարտեզների և տնօրենների ձայնագրություններին` Մուկուչյանն ասաց, դիմումի մեջ նշված է, որ նրանք հանրային ծառայողներ են, սակայն,ըստ օրենքի սահմանման, ՊՈԱԿ-ները և դրանց ղեկավարները չեն ներառվում հանրային ծառայողների թվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին