Կարևոր իրադարձություններ

Տարեկան 15 մայրաքաղաք այցելող խոշոր ներդրողը Երևանի մասին

26 Ապրիլ, 2017 13:03
Տարեկան 15 մայրաքաղաք այցելող խոշոր ներդրողը Երևանի մասին

«Հայտնիների խնդրանքը Երևանի նորընտիր քաղաքապետին» շարքի շրջանակներում սփյուռքահայ խոշոր ներդրող՝ «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը Երևանի մասին խոսելիս այն միշտ համեմատում է ուրիշ քաղաքների հետ: «Ես տարեկան 10-15 մայրաքաղաք եմ այցելում և Երևանը պիտի համեմատեմ Դուբայի, Փարիզի, նաև մեծ քաղաքների՝ Ժնևի, Բեյրութի հետ: 5-6 երկրներում եմ ապրել, տարբեր քաղաքներում՝ Դուբայ, Փարիզ և եթե համեմատեմ, ապա պետք է ասեմ, որ Երևանը լավագույններից մեկն է: Գրեթե 27 տարի է, ինչ այցելում եմ Հայաստան՝ Երևան: Ամեն տարի մի քիչ ավելի եմ մնում հայրենիքում: Ես՝ որպես հեռվից դիտող, լավ եմ նկատում վերջին տարիների ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած դրական փոփոխություները, որոնք բազմաթիվ են»:

Նա վերջին տարիների ընթացում մայրաքաղաք Երևանում բազմաթիվ դրական փոփոխություններ է նկատել: Սեմիրջյանը դրական է գնահատում մեքենաների կանգառների կարգավորումը, աղբահավաքման աշխատանքները, կանաչապատ այգիների թվի ավելացումը:

«Ոչ միայն Կենտրոնի, այլև վարչական այլ շրջանների հրապարակներում, 16:30-19:00-ից հետո երթևեկությունն արդեն շատացել է: Հարկավոր է այս խնդրի համար լուծումներ փնտրել: Ինձ համար շատ կարևոր է, որ դրսից մեր երկիր այցելողներն այնպիսի տպավորություններ ստանան Երևանից, որ մենք էլ հպարտանանք  մեր մայրաքաղաքով»:

Ըստ Րաֆֆի Սեմերջյանի՝ բարելավման կարիք ունի գովազդի ոլորտը. «Երևանում գովազդային ոլորտը պետք է շատ ավելի լավ ձևով կառավարվի: Օրինակ, եթե համեմատում ենք Հայաստանից դուրս այլ քաղաքների հետ, այսօր մաքրության առումով վիճակը մեզանում ավելի լավ է, բայց գովազդը լավ չի իրականացվում: Ես կառաջարկեի վերանայել բոլոր գովազդները՝ հրապարակից սկսած: Տեսնենում ենք, թե ինչպես են դրանք լինում Լոնդոնի, Փարիզի մեծ հրապարակներում, օրինակ Թայմս սքուերը: Հարկավոր են արդիական, ինովացիոն մոտեցումներ, գովազդային արդիական վահանակների միջոցով դրանց մշակույթը զարգացնել»:

Երևանում Րաֆֆի Սեմիրջյանին ոչինչ չի նյարդայնացնում. «Ինձ ոչ  մի բան չի նյարդայանցնում, պարզապես որոշակի բարեփոխումների կարիքը տեսնում եմ՝ ճանապարհային երթևեկության, կանաչապատ տարարծքների ավելացման, մաքրության պահպանման հետ կապված: Եթե, օրինակ Մյասնիկյանի այգիներն ավելի լավ, արդիական ձևով կառավարվեն, շատ ավելի լավ կլինի: Այդ բոլորը կօգնի, որ Երևանում մթնոլորտը դեպի դրականը փոփոխվի»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին