Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

26 Ապրիլ, 2017 12:36
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որում ասվում է.

«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։

Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին