Կարևոր իրադարձություններ

«Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2017 12:14
«Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին (լուսանկարներ)

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

«Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը նաև քաղաքաշինությունն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ նկատելով, որ քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր ու փոխում մարդկանց առօրյա կյանքը և ապրելակերպը:

 «Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել քաղաքաշինական այնպիսի խոշոր ևմայրաքաղաքի համար շատ կարևոր նախագծեր, որոնք տասնամյակներ շարունակ սպասված են եղել Երևանում: Առաջիններից մեկըմիջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավելի քան 3 կմմայրուղին էր: Բոլորդ գիտեք, որ այսօր իրականացվում է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան 23 կմ երկարությամբԵրևանի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որի 5 կմ  հատվածն արդե՛ն կառուցված ու հանձնված է շահագործման, և Երևանն էլ, իվերջո, ունի մայրաքաղաքին վայել հարավային պատշաճ մուտք:

Մինչև 2019 թվականը նախատեսում ենք ամբողջությամբ ավարտել շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը հաստա՛տ լինելու է մերքաղաքի կարևոր ձեռքբերումներից մեկը», - նշել է Տարոն Մարգարյանը:

 Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագիրը ևս առաջիկա տարիներին ապահովելու է մայրաքաղաքի աստիճանական զարգացումը բոլոր ուղղություններով: 

«Վստա՛հ եղեք, որ Երևանի զարգացման առաջիկա հինգ տարվա մեր ծրագիրն իրատեսական է ու կշարունակի աապահովել մեր քաղաքիհամաչափ զարգացումը:

Մասնավորապես, քաղաքաշինական ծրագրերի շրջանակում կշարունակենք նոր ճանապարհների ու տրանսպորտային հանգույցներիկառուցումը, որոնք հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնը:Շրջանցիկ ճանապարհի Արգավանդ- Շիրակի փողոցներիհատվածում, Հրազդան գետի վրա, կկառուցենք նոր կամուրջ:

Կշարունակենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել վթարային շենքերի խնդիրն ու 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցողշենքերի բնակիչների համար կկառուցենք նոր շենքեր: Վերջին տարիներին մենք կառուցեցինք 6 բազմաբնակարան շենք, և այսօր 650ընտանիք այլևս առանց վախի ու մտավախության ապրում է նոր ու հարմարավետ բնակարաններում:Մի խոսքով, նախատեսել ենք բազումծրագրեր, որոնք անպայան կիրականացնենք ձե՛զ հետ միասին՝ հանուն Երևանի ապագայի զարգացման»: 

Ընդգծելով, որ «Հանուն Երևանի» կարգախոսն իր հիմքում կրում է քաղաքի զարգացման այն տեսլականը, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ իր թիմը երբեք չի խուսափել պատասխանատվությունից և միշտ պատասխանատու է եղել իր բոլոր գործողությունների, քայլերի համար ու վստահեցրել է, որ հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար:

Ըստ այդմ Տարոն Մարգարյանը կոչ է արել շենգավիթցիներին մայիսի 14-ին  վստահության քվեն տալ փորձառու և բանիմաց թիմին:

«Մեր թիմի ամենակարևոր ձեռքբերումը ձեր փոխադարձ վստահությունն ու հավատն է, քանի որ առանց դրա գուցե չհաջողվեր անել այնծավալի աշխատանքները, որ արվեց այս տարիների ընթացքում՝ ապահովելով մեր մեծ տան զարգացումը:»

 

 

Լրահոս

Դիտել ավելին