Կարևոր իրադարձություններ

Իվանկա Թրամփը հերքել է, որ որևէ կապ ունի հոր կողմից Սիրիայի ռազմաբազաները հրթիռակոծելու հետ

26 Ապրիլ, 2017 11:51
Իվանկա Թրամփը հերքել է, որ որևէ կապ ունի հոր կողմից Սիրիայի ռազմաբազաները հրթիռակոծելու հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն ինքը ճնշում է գործադրել հոր վրա` Սիրիայում կառավարական բազային հրթիռային հարվածներ հասցնելու հետ կապված։

«Դա անհեթեթություն է։ Պետության ղեկավարը չի կարող որոշումներ ընդունել՝ հիմնված զգացմունքների վրա»,- Թրամփի դստեր խոսքերն է մեջբերում ABC News-ը։

Նա հավելել է, որ ավիահարվածներ հասցնելու որոշումն ընդունվել էր կառավարական բարձր մակարդակով անցկացված խորհրդակցություններից հետո։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին