Կարևոր իրադարձություններ

Այ ցավդ տանեմ, ի՞նչ առողջական խնդիր, ընդամենը ոտքս է ցավում. Ազիզյանն արձագաքել է Ծառուկյանին. «Իրավունք»

26 Ապրիլ, 2017 10:35
Այ ցավդ տանեմ, ի՞նչ առողջական խնդիր, ընդամենը ոտքս է ցավում. Ազիզյանն արձագաքել է Ծառուկյանին. «Իրավունք»

Մամուլում երկար ժամանակ շրջանառվում էին լուրեր, թե 4-րդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում որոշել է փոխարինել նույն ընտրատարածքից առաջդարված ԱԺ 5-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանով, թեպետ Ն. Ազիզյանը նրանից ավելի շատ քվե է ստացել:

Ի վերջո, ի՞նչ որոշում է կայացվել Գ. Ծառուկյանի կողմից, «Իրավունքը» ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի համալիրում հետաքրքրվեց հենց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդից, որը մասնավորապես նշեց. «Նապոլեոն Ազիզյանը մեր հարգարժան գործընկերն է, հարգարժան մարդ է, իր առողջական վիճակով է զբաղված, բուժվում է»:

Թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի Նապոլեոն Ազիզյանը, եւ արդյոք դա կարող է խանգարել, որպեսզի որպես ընտրված պատգամավոր, անցնի օրենսդրական աշխատանքի, մեզ հետ զրույցում նորընտիր պատգամավորն ասաց.

«Չէ, այ ցավդ տանեմ, ի՞նչ առողջական խնդիր, ընդամենը ոտքս է ցավում: Ճիշտ է, դա էլ է առողջական խնդիր համարվում, բայց կամաց-կամաց անցնում է: Դա ի՞նչ կապ ունի խորհրդարան գնալու հետ:

Դեռեւս որեւէ պայմանավորվածություն ձեռք չե՞ք բերել, թե, ի վերջո, գնալու եք խորհրդարան, թե ոչ:

Պայմանավորվածության խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Դուք երեւի տեսել եք, թե պարոն Ծառուկյանն ինչպես է վերաբերում մարզիկներին, նա չի նայում բարեկամ, ծանոթ, հարեւան, այլ նայում է, թե ով է ճիշտ, ով է ուժեղ, ով է լավը:

Հիմա ես ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մեր ընտրատարածքում առաջին տեղն եմ գրավել, ինքն էլ արդար մարդ է, նման բան չի կարող լինել, որ ինքն ասի՝ թող էս գնա, էն չգնա: Գագիկ Ծառուկյանը արդար եւ ճւշտ որոումներ է կայացնում, իսկ օրենքով ընտրված պատգամավոր եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին