Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանում դեռ խորհրդային թվերն են` հին «ռոկոկո» ջահեր, 90-ականների սեղան-աթոռներ. «Հրապարակ»

26 Ապրիլ, 2017 09:10
Սահմանադրական դատարանում դեռ խորհրդային թվերն են` հին «ռոկոկո» ջահեր, 90-ականների սեղան-աթոռներ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերը գրում է. «Սահմանադրական դատարանում 21-րդ դարում դեռ խորհրդային թվերն են։ Սովետական շրջանից մնացած «նորոգում», հին «ռոկոկո» ջահեր, 90-ականների սեղան-աթոռներ, ավելի վաղ սովետական շրջանի «դախլներով» կիսամութ ճաշարան։
 
ՍԴ-ում, սակայն, միայն շենքն ու գույքը չէ, որ «հուշում» են սովետական դարաշրջանի մասին։ Անձնակազմը նույնպես այդ թվերի է։ Հատկապես ղեկավար կազմը՝ ՍԴ նախագահն ու ութ անդամները։ Ասել է թե՝ ՍԴ անդամների տարիքն ուղիղ համեմատական է դատարանի շենքի պատերի եւ գույքի հնությանը։ ՍԴ-ում հույս չունեն, որ Գագիկ Հարությունյանի օրոք այդ շենքը կվերանորոգվի։ Միակ հույսը նախագահի փոփոխությունն է, երբ լրանա Հարությունյանի թոշակի տարիքը, որը մոտ է՝ 2018-ին լրանում է նրա 70-ամյակը, եւ նրանից հետո եկողը, եթե լինի երիտասարդ, գուցե որոշի նորոգել դատարանի շենքը եւ այն ազատել սովետական տարիների փոշուց։ ՍԴ-ում 21-րդ դարի ծնունդ միակ ժամանակակից բանը ՍԴ նախագահի եւ աշխատակազմի մեքենաներն են, որոնցից ամենալավը Գագիկ Հարությունյանին սպասարկող Audi Q7 ամենագնացն է»։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին