Կարևոր իրադարձություններ

Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը տեղի չի ունենա. «Հրապարակ»

26 Ապրիլ, 2017 08:48
Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը տեղի չի ունենա. «Հրապարակ»
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն օրերս հայտարարել էր, որ ապրիլի 27-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպում: «Հանդիպումը տեղի չի ունենա, որովհետեւ պաշտոնապես այդ մասին չի ծանուցվել-չի հայտարարվել»,- ասացին «Հրապարակ»-ի դիվանագիտական աղբյուրները:
 
Հիշեցնենք, որ հայկական կողմը մի քանի անգամ դիվանագիտորեն մերժել է նման հանդիպման ակնարկները` հստակ օրակարգի բացակայության պատճառով, հատկապես սահմանում տեղակայվելիք հսկողական մեխանիզմներին առնչվող: Ադրբեջանն էլ այս օրերին խոր անհանգստություն ունի վերջերս Արցախի սահմանագծում ԱՄՆ-ի տրամադրած գերժամանակակից սարքավորումների մասով, որոնք հնարավորություն են տալիս տարածության վրա դիտարկել հակառակորդի բանակի շարժերը: Հայկական կողմը, բոլոր դեպքերում, չի հերքում նման հանդիպման հնարավորությունը, սակայն չգիտի, թե երբ կլինի եւ որտեղ։ «Ճշտվելու դեպքում պաշտոնապես կհայտարարենք»,- ասացին: Մեր տեղեկություններով, այնուհանդերձ, ապրիլի 27-ին սպասվում է Մամեդյարովի միակողմանի այցը Մոսկվա:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին