Կարևոր իրադարձություններ

Ե՞րբ ՀՀԿ-ն կքննարկի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. պոտենցիալ թեկնածուն չի մասնակցում նիստերին. «Հրապարակ»

26 Ապրիլ, 2017 08:04
Ե՞րբ ՀՀԿ-ն կքննարկի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. պոտենցիալ թեկնածուն չի մասնակցում նիստերին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի ՀՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ եւս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները»:
 
Ի դեպ, արդեն երկրորդ ԳՄ-ն է, ինչ ԱԺ նախագահի պոտենցիալ թեկնածու Կարեն Կարապետյանը չի մասնակցում այդ նիստերին։ «Հայաստանում չէ, կգա թերեւս այդ օրերին»,- տեղեկացրեց նույն աղբյուրը: Ինչ վերաբերում է փոխնախագահներին, ապա կոալիցիոն օրակարգում է մեկ թեկնածու ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից. «ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է, իհարկե, կարելի էր կարծել, որ Արմեն Ռուստամյանն է լինելու՝ որպես ՀՅԴ ցուցակը ղեկավարող, բայց, ինչպես կատակում ենք պառլամենտում, Արմենի փողկապն ու կոստյումը միշտ պատրաստ են ԵԽԽՎ նիստերի մեկնելու համար. սիրում է «պոեզդկաներ», ինքն էլ հրաժարվում է եւ գործադիր, եւ օրենսդիր պաշտոններից, ուստի ՀՅԴ-ին փոխնախագահի պորտֆել տրվելու դեպքում այն կստանձնի Աղվան Վարդանյանը: Ինչ վերաբերում է մինչ այս շրջանառվող Արծվիկ Մինասյանի թեկնածությանը, ապա նա իրեն այլեւս գործադիրում է տեսնում եւ նախընտրում է հեռվից «կարոտել» պառլամենտը»:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին