Կարևոր իրադարձություններ

Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում. «Փաստ»

26 Ապրիլ, 2017 07:35
Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում. «Փաստ»

«Փաստի» աղբյուրների տվյալներով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում:

Աղբյուրի հավաստմամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար կնշանակվի Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ով կառավարություն էր եկել «Գազպրոմ Արմենիայից»:

Ինչ մնում է Դավիթ Հարությունյանին, ապա նա չի կարող դառնալ ԱԺ պատգամավոր այն պարզ պատճառով, որ անունն ընդգրկված չէ ՀՀԿ համապետական ցուցակում: Իշխանությունները դեռ չեն որոշել, թե նա այս անգամ որ պաշտոնում է «հանգրվանելու»:


Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ

Երկար «կոնսուլտացիաներից» հետո ՀՀ նախագահն ու վարչապետը ընդհանուր հայտարարի են եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նոր կադր նշանակելու հարցում: Ինչպես արդեն նշել էինք, քննարկվում էին Ֆելիքս Ցոլակյանի, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները:

Խորհրդակցությունների արդյունքում` երեք օր առաջ նախագահն ու վարչապետը որոշել են «կանաչ ճանապարհ» տալ ավելի երիտասարդ կադրին` Շարմազանովին: Նրա տեղակալների հարցը կքննարկվի հընթացս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին