Կարևոր իրադարձություններ

Մեծ ոգևորությամբ աշխատել ու կազմել ենք մեր նախընտրական ծրագիրը

25 Ապրիլ, 2017 23:07
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Մեծ ոգևորությամբ աշխատել ու կազմել ենք մեր նախընտրական ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջին ամիսների ընթացքում մեծ ոգևորությամբ աշխատել ու կազմել ենք մեր նախընտրական ծրագիրը, ուր առաջարկվում է համարձակ ու միաժամանակ իրատեսական կետեր: 
Հենվելով ունեցած արժեքավոր փորձառության վրա` մենք պատրաստ ենք կյանքի կոչելու ծրագրում նշված յուրաքանչյուր գաղափար:

Սիրով բոլորիդ ներկայացնում եմ մեր ծրագիրը և սպասում եմ դրա շուրջ մեր համաքաղաքացիների մեկնաբանություններին։ 
Ի վերջո, ծրագրի հիմքում երևանցու սպասումներն են, իսկ ձեր մասնակցությունը մեր կարևոր սկզբունքներից է։ 
Բոլորիս բարի՛ երթ հանուն Երևանի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին