Կարևոր իրադարձություններ

Արմավի կախարդական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

25 Ապրիլ, 2017 19:49
Արմավի կախարդական հատկությունները,  որոնց մասին քչերը գիտեն

1. Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը։ Արմավը կօգնի իջեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը և կանխարգելել զարկերակային խցանումների և ճարպային կուտակումների առաջացումը։

2. Ամրացնում է սրտի առողջությունը։ Եթե ցանկանում եք պահպանել սրտի առողջությունը, մի քանի արմավ թրջեք մեկ բաժակ ջրում և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հեռացրեք արմավի սերմերը։ Արմավը ջրի հետ խառնեք բլենդերում։ Խմեք օրվա ընթացքում մեկ անգամ։

3. Պաշտպանում է կաթվածից։ Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝ արմավի օգտագործումը կարող է օգնել կանխարգելել կաթվածը։

4. Երկաթ է պարունակում։ Արմավը հարուստ է երկաթով։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր տառապում են անեմիայով։

5. Դիարեայի դեմ։ Արմավը հարուստ է կալիումով, որը շատ օգտակար է այն դեպքում, երբ ձեզ անհանգստացնում է դիարեան։ Բացի այդ՝ արմավն օգնում է աղիների միկրոֆլորայի վերականգնմանը։

6. Բնական դեղամիջոց փորկապության դեմ։ Արմավը կօգնի նաև փորկապության դեպքում, քանի որ օգնում է, որ սնունդն ավելի արագ մշակվի։ Մի քանի արմավ դրեք մեկ բաժակ ջրի մեջ։ Խմեք առավոտյան արմավի հետ միասին։

7. Կարգավորում է մարմնի քաշը։ Արմավը հագեցածության զգացում է առաջացնում բավական երկար ժամանակով։ Սա լավ է, եթե փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Քաղցած վիճակում արմավ ուտելը կօգնի կարգավորել աղիների աշխատանքը, օրգանիզմին կապահովի անհրաժեշտ շաքարով։ Սակայն պետք է հիշել, որ արմավ կարելի է օգտագործել շատ քիչ. հակառակ դեպքում կարող եք քաշ հավաքել։

 

Լրահոս

Դիտել ավելին