Կարևոր իրադարձություններ

«Թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել նաև Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում»

25 Ապրիլ, 2017 12:55
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել նաև Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում»

Այսօր գիշերը թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել նաև Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում, ըստ թուրքական տեղեկատվության՝ գործող «Քրդստանի բանվորական կուսակցության» հենակետերին:

Պետք է հիշեցնել, որ որևէ թուրքական ինքնաթիռ չէր էլ փորձում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին այն ժամանակ, երբ այս ահաբեկչական կառույցը 2014թ. գրավելով նույն Սինջարը, փաստացի ցեղասպանության էր ենթարկում տարածքի եզդի բնակչությանը:

Առայժմ թուրքական ռմբահարումների վերաբերյալ Սինջարից եկող տեղեկատվությունը շատ սահմանափակ է, և չկան տվյալներ եզդի խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին, սակայն, եթե այդպիսիք լինեն, ապա կարծում եմ՝ Հայաստանը տարբեր մակարդակներում պետք է խստորեն դատապարտի թուրքական հարձակումները եզդիական բնօրրանի հատվածներից մեկի նկատմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին