Կարևոր իրադարձություններ

Պաշտոնական Անկարան` Երևանում թուրքական դրոշի այրման վերաբերյալ

25 Ապրիլ, 2017 12:07
Պաշտոնական Անկարան` Երևանում թուրքական դրոշի այրման վերաբերյալ

Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Դրոշը խորհրդաշնում է ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունը:  Որպես թուրք ազգի գոյության խորհրդանիշ ընկալվող մեր դրոշի նկատմամբ իրականացված այդ արարքը մեր հասարակությունը ընդունեց մեծ վրդովմունքով: Թուրք ազգի անկախությունն ու ազատությունը ներկայացնող մեր դրոշի նկատմամբ արված այդ նենգ քայլը խստորեն քննադատում ենք»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին