Կարևոր իրադարձություններ

«ԱՄՆ-ն ընդունել է փաստը, որ 20-րդ դարի վատագույն վայրագություններից մեկին 1,5 միլիոն հայեր են զոհ գնացել». ԱՄՆ դեսապնատան գործերի ժամանակավոր հավատարմատար (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 18:26
«ԱՄՆ-ն ընդունել է փաստը, որ 20-րդ դարի վատագույն վայրագություններից մեկին 1,5 միլիոն հայեր են զոհ գնացել». ԱՄՆ դեսապնատան գործերի ժամանակավոր հավատարմատար (տեսանյութ)

Այսօր՝ ապիլի 24-ին, ԱՄՆ դեսապնատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այսօր Ծիծեռնակաբերդում գտնվելն իր համար մեծ պատիվ է:

«Տարիներ շարունակ ԱՄՆ-ն ընդունել է այն փաստը, որ 20-րդ դարի վատագույն վայրագություններից մեկին մեկ ու կես միլիոն հայեր են զոհ գնացել: Մենք ուզում ենք արժանին մատուցել հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատ հայեր իրենց իրենց նոր կյանքը կերտել են Միացյալ Նահանգներում և իրենց մեծ ներդրումն ունեցել ԱՄՆ-ի  կյանքում»,- ասաց Ռաֆիկ Մանսուրը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին