Կարևոր իրադարձություններ

«Պետք է հարց տանք մեզ՝ ունե՞նք հայկական պետականություն». Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 17:53
«Պետք է հարց տանք մեզ՝ ունե՞նք հայկական պետականություն». Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամիր էր եկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

ԱՍԱԼԱ-ի մարտիկը նշեց, որ այսօր մեր անմեղ զոհերի հիշատակի առջև խոնարհման օրն է, իսկ այն ուխտը, որն ունենք պատմության և նահատակների առջև մշտապես կա:

«Մենք հասել ենք այնպիսի կետի, որտեղ պետք է հարց տանք մեզ՝ արդյոք այսօր ունենք հայկական պետականություն՝ բառի իսկական իմաստով: Հայերի մեծ մասի կողմից մեր պետականության նկատմամբ հավատը շատ փոքր է, ուստի պետք է գիտակցենք՝ ինչ անել այդ հավատի վերականգնման համար, որը կդառան մեր ուխտի կատարման հիմք: Եթե հայկական իշխանությունը կարողանա ապահովել երկրի անվտանգությունը, ժողովրդի բարեկեցությունը, վստահությունը երկրի վաղվա նկատմամբ, ապա կկարողանա մեր պատմական խնդիրների առումով հայտ ներկայացնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին