Կարևոր իրադարձություններ

«Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ». Արամ Մանուկյան (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 17:12
«Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ». Արամ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:  

«Մեր ազգն ունի արդարության, պատմության սխալներն ուղղդելու առաքելություն, նպատակ: Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ:Կա մեկ լուծում՝ միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Ողորմալ ուրիշների կողմից Ցեղասպանության ճանաչման ակտը, թուլության նշան է: Պետք է լինես ուժեղ, կայացած, որպեսզի ուրիշներին ստիպես, խնդրես, պահանջես, որ ճանաչեն քո արդար դատը»,- լրագրողներ հետ զրույցում ասաց նա:

Մանուկյանը նշում է՝ Հայաստանից միջինը տարեկան արտագաղթում է 50 հազար մարդ. «Այս կերպ դաս քաղել Ցեղասպաբությունից հնարավոր չէ: Մենք գնում ենք հակառակ ուղղությամբ: Այսպես հնարավոր չէ հասնել ցեղասպանության  ճանաչմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին