Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    563
    571

  • RUB

    8,05
    8,3

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Ռուսաստանի հայերի միության» ստեղծումը նշանակալի քայլ է ՌԴ-ի հայ համայնքի համախմբման ճանապարհին. Սերժ Սարգսյան

12 Հոկտեմբեր, 2015 22:18
«Ռուսաստանի հայերի միության» ստեղծումը նշանակալի քայլ է ՌԴ-ի հայ համայնքի համախմբման ճանապարհին. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ «Ռուսաստանի հայերի միության» բազմաթիվ անդամներին՝ կազմակերպության ձևավորման 15-ամյակի կապակցությամբ: ՌՀՄ-ի ստեղծումը նշանակալի քայլ դարձավ Ռուսաստանի հայ համայնքի համախմբման և Ռուսաստանում ապրող հայերի ազգային ինքնության պահպանման ճանապարհին:

ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար:

«Ռուսաստանի հայերի միությունը» մեծ աշխատանք է տանում Ռուսաստանում հայերի հոգևոր և մշակութային ավանդույթների վերականգնման ուղղությամբ, զգալի ներդրում է ունենում սոցիալապես կարևոր, կրթական և բարեգործական ծրագրերի իրականացման մեջ: Կազմակերպության ղեկավարության նախաձեռնողականության շնորհիվ է, որ ընդլայնվում են մեր երկրների քաղաքացիների անմիջական շփումները:

Հայկական այլ համայնքային կազմակերպությունների հետ համատեղ ՌՀՄ-ն հետևողականորեն ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձևավորմանը, իրենց հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը:
Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված են բոլոր պայմանները հայկական համայնքային և հոգևոր կյանքի զարգացման համար. կառուցվում են նոր մշակութային կենտրոններ, բացվում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարներ, բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ լայնորեն նշվում են հայկական ավանդական տոները:

ՌՀՄ-ն նպաստում է Ռուսաստանում մշակութային, կրթական և հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, ազգամիջյան ներդաշնակության զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և հանդուրժողականության սկզբունքների խթանմանը:

«Ռուսաստանի հայերի միությանը», նրա բոլոր անդամներին մաղթում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր գործին ծառայելու մեջ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին