Կարևոր իրադարձություններ

«Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայոց Ցեղասպանության մասին

24 Ապրիլ, 2017 16:54
«Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայոց Ցեղասպանության մասին

«Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և կատարել հետևյալ գրառումը. 

«1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի հզոր է դարձել Հայաստանը։ Իմ սիրտը ցավում է հայ ժողովրդի համար, և ես այսօր սգում եմ նրանց հետ։ Ես աղոթում եմ, որ ողջ աշխարհը ապրի խաղաղության և հաշտության մեջ»,-գրել է նա՝ կիսվելով Հայոց Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին