Կարևոր իրադարձություններ

«Իսրայել, Հայաստան՝ ամբողջ հոգով և սրտով ես ձեզ հետ եմ»

24 Ապրիլ, 2017 16:40
«Իսրայել, Հայաստան՝ ամբողջ հոգով և սրտով ես ձեզ հետ եմ»

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ում լուսանկար է տեղադրել  և գրառում  կատարել.

«100 տարուց ավելի է անցել՝ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունից։  Այսօր Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է։  «Ցեղասպանություն» եզրույթը առաջ է քաշել Ռաֆայել Լեմկինը, որպեսզի  նկարագրի Օսմանյան Թուրքիայում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը։ Հայոց Ցեղասպանությունը Հոլոքոստից հետո աշխարհում ուսումնասիրված երկրորդ երևույթն է։ 1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսատանը համատեղ հուշագրով հայերի զանգվածային կոտորածն առաջին անգամ ճանաչեցին որպես  մարդկության դեմ հանցագործություն։ Մենք ցեղասպանության արդյունքում զոհվածների ժառանգներն ենք և չպետք է մոռանանք այդ մասին, որպեսզի ապագայում չդառնանք նախնիները այն մարդկանց, ովքեր կտուժվեն ցեղասպանության արդյունքում։ Իսրայել, Հայաստան… ամբողջ հոգով և սրտով ես ձեզ հետ եմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին